Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՀ ԱՆ. Առաջին անգամ Հանրապետական բժշկական կենտրոնում

ԱՀ ԱՆ. Առաջին անգամ Հանրապետական բժշկական կենտրոնում

2022թ   սեպտեմբերի 9-ին ԱՀ Հանրապետական բժշկական կենտրոն է  տեղափոխվել  2002թ ծնված Տիգրան Վլադիմիրի  Մուսայելյանը ամպուտացված վերին վերջույթով:  Բարեբախտաբար իր հետ բժշկական կենտրոն էր բերվել հաստոցով աշխատելու  հետևանքով ամպուտացված վերջույթը:

Շտապ կարգով  միկրովիրաբույժ Իգոր Զաքարյանի և օրթոպեդ վնասվածքաբանների  գլխավորությամբ  կարևոր   որոշում  է  կայացվել  վիրահատելու հիվանդին՝ հնարավորինս գերխնդիր  համարելով  երիտասարդին վերադարձնելու  առանց թերությունների ապրելու իրավունքը:


Դժվար էր ինչպես վիրահատության ընթացքը, այնպես էլ՝  հետվիրահատականը: Բայց ռեանիմատոլոգների, վիրաբույժների, բժշկական մեծ թիմի    ուժերի շնորհիվ   կարողացան  պայքարել ամենակարևորի՝  հիվանդի կյանքի  և նրան վերջույթ վերադարձնելու համար:                                                                                                                                     

Ու   մենք այսօր  մեծ հպարտությամբ  հայտնում ենք  որ  Տիգրան Մուսայելյանը  դուրս է գրվել տուն`  հետագա   վերականգնողական   բուժման նպատակով:

Սկզբնաղբյուր. ԱՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ